1lurer.am: Իտալիայի կառավարությունը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն հունիսի 3-ից թույլատրվում է Իտալիա ելումուտը՝ գրում է BBC-ն: Եվրոպական այս երկիրը մտադրվել է աստիճանաբար թուլացնել կարանտինային ռեժիմը:
Նույն օրվանից կթույլատրվի ճանապարհորդությունները դեպի այն շրջաններ, որոնք գտնվում էին խիստ սահմանափակման մեջ:
Կառավարության ձեռնարկած քայլերը միտված են ավելի քան երկու ամիս տևած կարանտինից հետո վերաբացել տնտեսությունը: Իտալիայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշն ամենաբարձրերից մեկն է աշխարհում, սակայն վերջին օրերին այս երկրում վարակի դեպքերը կտրուկ նվազել են:
comment.count (0)