Իմ եւ Էջմիածնի քաղաքապետարանի դեմ հակաքարոզչություն է իրականացվում «Դոն Պիպոյի» թելադրանքով. Դիանա Գասպարյան |armtimes.com|
11:36 - 12 մայիսի, 2020

Իմ եւ Էջմիածնի քաղաքապետարանի դեմ հակաքարոզչություն է իրականացվում «Դոն Պիպոյի» թելադրանքով. Դիանա Գասպարյան |armtimes.com|

armtimes.com: Էջմիածնի քաղաքապետը չի կարող լինել Արթուր Ասատրյանի կամակատարը։ Ես չեմ ճանաչում, չեմ կարող ճանաչել եւ ցանկություն էլ չունեմ կապված լինել ու ճանաչել նաեւ Մանվել Գրիգորյանի ընտանիքին: Այս մասին երեկ՝ մայիսի 11-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

Նա սկզբում նշեց, որ երկար է մտածել՝ արդյոք արժե՞ անդրադառնալ Էջմիածնում կատարվող իրադարձություններին եւ ուզում է սկսել հերքելով այն լուրերը, որ ինքն իբր կապ ունի Մանվել Գրիգորյանի հետ: Ըստ Գասպարյանի՝ այդ լուրերը կեղծիք են. ինքը երբեւէ չի տեսել անգամ Մանվել Գրիգորյանին կամ նրա ընտանիքին, վերջիններիս հետ որեւէ կապ չունի: Այնուհետ քաղաքապետը թվարկեց մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են Մանվել Գրիգորյանի ընտանիքին, նրա կնոջ ընկերուհուն, փեսային, ընկերներին, որդուն, մերձավորներին: Այս բոլոր հիշյալ անձանց ապօրինի գործունեությունների արդյունքում կան հարուցված գործեր, ընթանում են դատական պրոցեսներ: Հետո Դիանա Գասպարյանն անդրադարձավ Արթուր Ասատրյանի անվան հետ կապվող միջադեպերին:

«2019 թվականին Արթուր Ասատրյանի աներոջ անունով, բայց իրականում դա Արթուր Ասատրյանի համար է, վարելահողի վրա մեկնարկել է ապօրինի ինքնակամ շինարարություն։ Քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները դա արձանագրել են, դրան հետեւել է վարչական վարույթ, կառուցապատողը որեւէ առարկություն չի արել, ստորագրել է արձանագրության տակ, անգամ վճարել է 200 հազար դրամ տուգանքը: Այս ամենից հետ օրինական պահանջները անտեսելով՝ կառուցապատողը շարունակել է շինարարությունը:

Այս շաբաթ քաղաքապետարանի Քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի աշխատակիցը հերթական շրջայցի շրջանակներում նորից այցելել է այդ տարածք՝ նկատելով, որ շինարարությունը շարունակվել է, կազմել է նոր արձանագրություն, եւ դրան հետեւելու է վարչական վարույթը։ Տվյալ կառուցապատողը շրջանցում է օրենքը, ցանկանում է, որ մենք, ինքներս օրենք շրջանցելով, տանք շինարարական թույլտվություն այն պայմաններում, երբ այդ գործը պետք է գնա ինքնակամ շինարարության օրինականացման ճանապարհով, եւ քաղաքին պետք է վճարվի 36 միլիոն դրամ»։

Քաղաքապետը պատմեց, որ այդ ամենից հետո սկսվել է «կեղտոտ» արշավ իր, իր ընտանիքի եւ Էջմիածնի քաղաքապետարանի դեմ. «Ես հայտարարում եմ, որ այս ամենը սկսվել է Արթուր Ասատրյանի կամ բոլորիդ հայտնի «Դոն Պիպո»-ի հանձնարարությամբ, թողտվությամբ եւ հստակ ցուցումներով. այդ մարդը նեղսրտել է, որ քաղաքապետը հանդգնել է չկատարել իր պատվերը։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել