Բուժաշխատողների միություններն ահազանգում են բժշկական պարագաների պակասի մասին |amerikayidzayn.com|
12:18 - 08 մայիսի, 2020

Բուժաշխատողների միություններն ահազանգում են բժշկական պարագաների պակասի մասին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  Առնվազն 90,000 առողջապահության ոլորտի աշխատողներ ողջ աշխարհում, վարակվել են COVID-19- ով։

Այս թիվը չի բացառվում , որ կրկնապատկվի՝ հաշվի առնելով պաշտպանական միջոցների շարունակական պակասի մասին լուրերը, օրերս հայտարարել է Բուժքույրերի միջազգային խորհուրդը (ICN): Կառույցի ղեկավար Հովարդ Քաթթոնն այս առիթով ասել է.

«՛Մենք շարունակում ենք ստանալ հաղորդումներ անձնական պաշտպանիչ պարագաների սղության մասին ոչ միայն հիվանդանոցներիում, այլև խնամքի տներում կամ անձնակազմի համար, որը հիվանդներին խնամում է նրանց տներում: Մենք կարծում ենք, որ անհատական պաշտպանիչ սարքավորումների մատակարարման պակասը կապված է վարակի մակարդակի բարձրացման հետ, որին ականատես ենք առողջապահության ոլորտի աշխատողների շրջանում՛»

Կազմակերպության ղեկավար Հովարդ Քաթթոնը Reuters-ի հետ զրույցում հայտնել է, որ հիվանդությունը սպանել է ավելի քան 260 բուժքույերի և վարակել մոտ 90,000 բուժաշխատողի:

Այս թիվը հիմնված է 30 երկրներից ստացված տեղեկությունների վրա: ICN- ն ընդգրկում է 130 ազգային միություններ, ուր գրանցված է ավելի քան 20 միլիոն բուժաշխատող:

Ժնևում գործող միությունը մեկ ամիս հայտարարել էր, որ 100 բուժաշխատող մահացել է համավարակի հետևանքով, որը սկիզբ է առել Չինաստանի կենտրոնական Վուհան քաղաքում անցյալ տարվա վերջին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որը համակարգում է համաճարակի դեմ գլոբալ պայքարը, ասում է, որ իր 194 անդամ պետությունները չեն տրամադրում ամբողջական թվեր առողջապահական ոլորտի աշխատողների վարակման մասին ճգնաժամի աննախադեպ բնույթի պատճառով:

ԱՀԿ-ի վերջին գնահատականների համաձայն ապրիլի 11-ին մոտ 22,000 առողջապահության ոլորտի բուժաշխատողներ վարակվել են կորոնավիրուսով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել