Իմ քայլը խմբակցության կողմից հայտնում եմ մտագոհություն. Լիլիթ Մակունցը՝ իրավապահ համակարգի գործունեության մասին |armtimes.com|
15:52 - 06 մայիսի, 2020

Իմ քայլը խմբակցության կողմից հայտնում եմ մտագոհություն. Լիլիթ Մակունցը՝ իրավապահ համակարգի գործունեության մասին |armtimes.com|

armtimes.com: «Մենք ակնկալում ենք, որ իրավապահ համակարգից կգա առաջարկ, թե իրենց ինչ է պետք՝ ավելի արդյունավետ աշխատելու համար». լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ընդգծելով, որ եթե լրացուցիչ գործիքների կարիք կա՝ Ազգային ժողովը պատրաստ է օգնել նրանց:

«Եթե չկա լրացուցիչ գործիքների անհրաժեշտություն, ապա այստեղ տեղափոխվում ենք այլ դաշտ եւ Իմ քայլը խմբակցության կողմից հայտնում եմ մտագոհություն»,- անդրադառնալով իրավապահ համակարգի գործունեությանը՝ հավելեց Մակունցը:

Խմբակցության ղեկավարին հարց ուղղվեց, թե հանրաքվեի վերաբերյալ ի՞նչ որոշում ունեն: Մակունցն ասաց, որ այդ հարցով քննարկումներ տեղի ունենում են, բայց քանի դեռ կան սահմանափակումներ կորոնավիրուսով պայմանավորված, եւ քանի դեռ բազմամարդ հավաքներ անցկացնելը վտանգավոր է՝ բնականաբար հանրաքվե տեղի չի ունենա:

Նա վստահեցրեց, որ երբ որ որոշում կունենան հետագա միջոցառումների առնչությամբ՝ կտեղեկացնեն:

Մամուլում վերջին օրերին տեղեկություններ են հրապարակվում Իմ քայլը խմբակցության մի քանի պատգամավորների՝ մանդատը վայր դնելու մասին: Մակունցն ասաց, որ վարչությունում կարգապահական հարցերի վերաբերյալ քննարկում ունենում են, բայց քանի որ դրանք ներքին հարցեր են՝ չի բարձրաձայնի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել