Ողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ 108 հավանական պատվաստանյութ է մշակվում, այդ թվում է Նուբար Աֆեյանի ընկերության ստեղծածը. ԱՀԿ
 |tert.am|
18:50 - 05 մայիսի, 2020

Ողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ 108 հավանական պատվաստանյութ է մշակվում, այդ թվում է Նուբար Աֆեյանի ընկերության ստեղծածը. ԱՀԿ |tert.am|

tert.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ 108 հավանական պատվաստանյութեր են մշակվում ողջ աշխարհում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով համաշխարհային կազմակերպության կայքում հրապարակված փաստաթղթերը:

Ինչպես նշվում է, դրանցից 8-ը կլինիկական փորձարկումների ենթարկվելու հավանություն են ստացել:

Առողջապահության ազգային ինստիտուտը մարտի 16-ին առաջինն է ԱՄՆ-ում սկսել փորձարկումներ անել մարդկանց վրա: Ինստիտուտում կլինիկական փորձարկումների է ենթարկվում mRNA-1273 պատվաստանյութը, որն ստեղծել է հայտնի ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը:  

Տարբեր գիտական խմբեր աշխարհի մի շարք երկրներում գտնվում են նախակլինիկական փորձարկումների փուլում: Նրանց թվում են Տոկիոյի համալսարանը, Թուլանի համալսարանը, Ալբերտայի համալսարանը և Փիթսբուրգի համալսարանը: Ընդհանուր առմամբ, պատվաստանյութի մշակման ուղղությամբ 100 խումբ է աշխատում՝ ըստ ԱՀԿ-ի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել