Հայաստանում սպանությունների մեծ մասը կենցաղային բնույթ է կրում, կան նաեւ վենդետայի դեպքեր․ Արթուր Դավթյան
 |armtimes.com|
19:38 - 30 ապրիլի, 2020

Հայաստանում սպանությունների մեծ մասը կենցաղային բնույթ է կրում, կան նաեւ վենդետայի դեպքեր․ Արթուր Դավթյան |armtimes.com|

armtimes.com: Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների աճն ու ուսումնասիրության արդյունքում եկել եզրակացության, որ դրանց առաջին պատճառն ավտոմեքենաների թվի կտրուկ աճն է։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նկատեց, որ 2019-ին բազմապատիկներով ավելի մեքենա է ներկրվել Հայաստան, ինչի պատճառով երթեւեկությունը ծանրաբեռնվել է, իսկ ավելի անհատական դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ պատճառների գերակշիռ մասը վարորդների՝ իրենց իրավունքներին ոչ բարեխիղճ վերաբերվելն է։ Դատախազի համոզմամբ՝ խնդիրը պետք է լուծվի օրենսդրական մակարդակում, կարգավորումներ պետք է լինեն նաեւ այդ տիրույթում։

Ինչ վերաբերում է սպանությունների աճին, դատախազը ներկայացրեց, որ 2019 թվականին Հայաստանում գրանցվել է 47 սպանություն, ինչը 12-ով ավելի է, քան վերջին 30 տարվա ընթացքում ռեկորդային ցածր մակարդակը 2018 թվականին: Արթուր Դավթյանի խոսքով՝ 1980-ական թվականներից ունեն սպանությունների արձանագրված դեպքերի քանակ․ 80-ից մինչեւ 90-ական թվականները սպանությունների թվերը երկնիշ են, ընդ որում, 30-50, 90-ականներին կտրուկ աճ է գրանցվել՝ թվերը դարձել են եռանիշ: 2000 թվականից թվերը կրկին երկնիշ են՝ նվազման միտումով: «Պատճառների վերլուծությունը ցույց է տալիս, որ մեծ մասը կենցաղային բնույթ է կրում: Կան նաեւ վենդետայի, վրեժխնդրության դեպքեր, որոնք հայտնի են նաեւ հանրությանը»,- ասաց Արթուր Դավթյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել