Գլխավոր դատախազը՝ պաշտոնյաների շքեղ առանձնատների մասին
 |lragir.am|
18:10 - 30 ապրիլի, 2020

Գլխավոր դատախազը՝ պաշտոնյաների շքեղ առանձնատների մասին |lragir.am|

lragir.am: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավորների հարցին, անդրադարձավ մամուլում «ընտրյալների թաղամասի» վերաբերյալ հրապարակումներին: Խոսքը նախկին պաշտոնյաների շքեղ առանձնատների մասին է:

«Ինչ վերաբերում է ընտրյալների թաղամաս և այլն, ես շատ գաղտնիք չեմ ուզում բացել, բայց մենք Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքին պատրաստվում ենք՝ նախագծից սկսած: Այդ պատրաստությունը նրանում է կայանում, որ մենք արդեն քրեական գործերով, այսպես կոչված, այդ անձանց ՝ մեր ապագա չակերտավոր գործընկերների գույքային միավորներն ուսումնասիրության առարկա դարձնում ենք: Որ պահին օրենքն ուժի մեջ կմտնի, դրանցով արդեն կոնկրետ գործողություններ կիրագործվեն»,- ասաց գլխավոր դատախազը:

Ըստ նրա՝ մամուլի հրապարակումների հիման վրա նման քրեական գործեր կան, դրանց մեծ մասով քրեական հետապնդումներ են իրականցվել:

Հարց հնչեց նաև նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան վերաբերյալ: Արթուր Դավթյանն ասաց, որ Հատուկ Քննչական ծառայության վարույթում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան փաստով քրեական գործ է քննվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել