Օլիմպիական խաղերի ժամկետները երկրորդ անգամ չեն վերանայվի |armenpress.am|
19:54 - 26 ապրիլի, 2020

Օլիմպիական խաղերի ժամկետները երկրորդ անգամ չեն վերանայվի |armenpress.am|

armenpress.am: Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամկետները երկրորդ անգամ չեն վերանայվի: Այս մասին հայտարարել է խաղերի կազմկոմիտեն: Եթե կորոնավիրուսի պանդեմիան շարունակվի, ապա խաղերի ժամկետները նորից փոփոխության չեն ենթարկվի:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել