Թուրքիան պետք է ճանաչի այս հանցագործությունը, դա կարևոր է Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման համար․ Սանդրա Կալնիետե
16:57 - 24 ապրիլի, 2020

Թուրքիան պետք է ճանաչի այս հանցագործությունը, դա կարևոր է Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման համար․ Սանդրա Կալնիետե

Եվրոպական խորհրդարանի անդամ, ԵԺԿ խմբակցության փոխնախագահ, Լատվիայի նախկին ԱԳ նախարար Սանդրա Կալնիետեն Twitter-ի իր էջում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է կատարել:

«Այսօր լրանում է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 105-ամյակը: Հուսանք, որ նման ողբերգական իրադարձությունները այլևս երբեք չեն կրկնվի: Թուրքիան պետք է ճանաչի այս հանցագործությունը: Դա կարևոր է Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման համար: Լուսանկարը ՝ Դիանա Մարկոսյան»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել