Կիպրոսը հիշում է այդ սարսափելի ոճրագործության զոհերին և մեծարում նրանց․ Նիկոս Անաստասիադիս |armenpress.am|
15:53 - 24 ապրիլի, 2020

Կիպրոսը հիշում է այդ սարսափելի ոճրագործության զոհերին և մեծարում նրանց․ Նիկոս Անաստասիադիս |armenpress.am|

armenpress.am: Կիպրոսի Հանրապետությունը աջակցում է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին։

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը։

«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 105-ամյակը, որն իրականացվել է Օսմանյան կայսրության կողմից։ Կիպրոսը հիշում է այդ սարսափելի ոճրագործության զոհերին և մեծարում նրանց՝ աջակցելով միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել