Մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն կմնա անպատիժ. Լիբանանի նախագահի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության տարելիցին |armtimes.com|
12:29 - 24 ապրիլի, 2020

Մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն կմնա անպատիժ. Լիբանանի նախագահի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության տարելիցին |armtimes.com|

armtimes.com: Մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն  կմնա անպատիժ. Հայոց ցեղասպանությունը դրա վառ վկայությունն է: Այս մասին նշել է Լիբանանի նախագահ Միշել Աունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի իր ուղերձում:

«Հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը համամարդկային գիտակցության վրա այն դրոշմն է, որը մեզ մշտապես հիշեցնում է, որ մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն կմնա անպատիժ: Արդարությունը մարդասիրության միակ ճանապարհն է»,- նշել է նախագահ Աունը:

Օսմանյան կայսրության 1915 թ. հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: Լիբանանի Պատգամավորների պալատն առաջին որոշումն ընդունել է 1997 թ. ապրիլի 3-ին, իսկ 2000 թ. մայիսի 11-ին խորհրդարանը ևս մեկ որոշմամբ դատապարտել է ոճրագործությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել