Հասան Ջեմալի ապրիլքսանչորսյան գրառումը վրդովեցրել է թուրքերին |ermenihaber.am|
11:26 - 24 ապրիլի, 2020

Հասան Ջեմալի ապրիլքսանչորսյան գրառումը վրդովեցրել է թուրքերին |ermenihaber.am|

ermenihaber.am:  Թուրք հայտնի լրագրող, հրապարակախոս, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը, որը բազմիցս հրապարակավ ընդունել է ցեղասպանությունը և ներողություն խնդրել, ապրիլքսանչորսյան գրառում է արել Twitter-ում։ 

«Ես կիսում իմ հայ եղբայրների ապրիլքսանչորսյան ցեղասպանության ցավը»,- գրել է Հասան Ջեմալը։ Այս գրառումը, սակայն, խիստ բացասական է ընդունվել սոցցանցի մի շարք օգտատերերի կողմից։ Հակահայկական տրամադրություններ ունեցող օգտատերերը Ջեմալի գրառման տակ մի շարք մեկնաբանություններ են թողել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել