Երկու պատգամավորները խմբակցությանը չեն տեղեկացրել՝ երաշխավորություն ներկայացնելու մասին. Մակունց |factor.am|
19:13 - 22 ապրիլի, 2020

Երկու պատգամավորները խմբակցությանը չեն տեղեկացրել՝ երաշխավորություն ներկայացնելու մասին. Մակունց |factor.am|

factor.am: «Իմ քայլը» խմբակցության ոչ թե հինգ, այլ երկու պատգամավոր է երաշխավորություն ներկայացրել մի անձի համար։ Այդ մասին տեղեկացրեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նա նշեց, որ երկու պատգամավորները խմբակցությանը չեն տեղեկացրել երաշխավորություն ներկայացնելու իրենց մտադրության մասին, թեև նման հարցերը մշտապես նախապես քննարկվում են։

Մակունցը կարծում է՝ խմբակցությանը տեղյակ չպահելը, հավանաբար, կապված է կորոնավիրուսային իրավիճակով. հավաքվելու բարդություն կա։

Հիշեցնենք, որ մամուլում գրվել է այն մասին, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հինգ պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել Հոլիվուդի հայազգի կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցի փոփոխության համար։ Մարտիրոսյանի փաստաբան Կարեն Բատիկյանը նշել էր, որ անձնական երաշխավորություն ներկայացրած  պատգամավորներն են՝ Նիկոլայ Բաղդասարյանը, Հայկ Սարգսյանը, Սիսակ Գաբրիելյանը, Սերգեյ Ատոմյանը և Ռուստամ Բաքոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել