ELARD-ի եզրակացությունը Ամուլսարի մասին կհրապարակվի մի քանի օրից |epress.am|
12:52 - 01 հունիսի, 2019

ELARD-ի եզրակացությունը Ամուլսարի մասին կհրապարակվի մի քանի օրից |epress.am|

epress.am: ՀՀ Քննչական կոմիտեն հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Ամուլսարում ոսկու հանքի շահագործման թույլտվության վերաբերյալ ELARD-ի (Earth link & Advanced Resources Development) կողմից իրականացված փորձաքննության արդյունքները հայտնի են:

Հեռախոսազրույցում Քննչական կոմիտեի հանրային կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ասել է, որ արդյունքները պատրաստ կլինեն մի քանի օրից․

— Դրանք հրապարակվելո՞ւ են արդյոք հայերեն և որտե՞ղ։

— Մենք նախ պետք է ծավալը հասկանանք և, ըստ այդմ, կորոշենք, և հրապարակվելու է ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում։

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։

ՀՀ քննչական կոմիտեում քաղաքացուց հաղորդում է ստացվել՝ «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի շահագործման հետ կապված շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ:

ՀՀ կառավարությունը «Earth link & Advanced Resources Development» ELARD-ին տրամադրել է 396 հազար 900 ԱՄՆ դոլար այդ փորձաքննությունն իրականացնելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել