«Բիլլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամը լրացուցիչ 150 միլիոն ԱՄՆ դոլար կփոխանցի ԱՀԿ-ին
09:15 - 16 ապրիլի, 2020

«Բիլլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամը լրացուցիչ 150 միլիոն ԱՄՆ դոլար կփոխանցի ԱՀԿ-ին

«Բիլլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամը հայտարարել է, որ կփոխանցի լրացուցիչ 150 միլիոն ԱՄՆ դոլար ԱՀԿ-ին, ինչը կօգնի արագացնել բուժման գործընթացն ու պատվաստանյութի ստեղծումը, ինչպես նաև հանրային առողջապահական միջոցառումների ձեռնարկումը։

Հիմնադրամի համահիմնադիր Մելինդա Գեյթսը նաև նշել է, որ ԱՀԿ ֆինանսավորման դադարեցումը վտանգավոր քայլ է այն պահին, երբ աշխարհը գտնվում է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամի մեջ, և ԱՀԿ-ն հենց այն կառույցն է, որը կազմակերպում է այդ պայքարը։ 

«Մեզ անհրաժեշտ է համաշխարհային համակարգված պատասխան տալ։ Երբ գտնվում ենք նման ճգնաժամի մեջ, բոլորս միահամուռ պետք է պայքարենք», - ասել է Մելինդա Գեյթսը։ 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ից հետո «Բիլլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամը ԱՀԿ-ի 2-րդ ամենախոշոր ներդրողն է։

 

Աղբյուրը՝ reuters.com:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել