Կորոնավիրուսով  կասկածվող հիվանդին անհրաժեշտություն էր առաջացել երրորդ անգամ հետազոտել․ թեստը բացասական է
16:56 - 14 ապրիլի, 2020

Կորոնավիրուսով  կասկածվող հիվանդին անհրաժեշտություն էր առաջացել երրորդ անգամ հետազոտել․ թեստը բացասական է

Գեղարքունքիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Գեղարքունիքի մարզի սիրելի' բնակիչներ.

Ինչպես երեկ հայտնել էի, կորոնավիրուսով  կասկածվող հիվանդին անհրաժեշտություն է առաջացել երրորդ անգամ հետազոտել։ 

Դրական լուր ունեմ բոլորիս համար` այն բացասական է։ 

Մեր պացիենտի բուժսպասարկման հետագա ընթացքը կկատարվի ըստ բժշկական ցուցումների։ 

Շնորհակալություն եմ հայտնում Առողջապահության համակարգի մեր գործընկերներին, այս դեպքում հատկապես  Նորք Ինֆեկցիոն կլինիկական  հիվանդանոցի եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բոլոր բուժաշխատողներին, ովքեր այս օրերին աշխատում են գերծանրաբեռնված, անձնվիրաբար պայքարում յուրաքանչյուր հիվանդի առողջության եւ կյանքի համար եւ  ցուցաբերում մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել