2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը բացասական է
16:39 - 13 ապրիլի, 2020

2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը բացասական է

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Գեղարքունիքի մարզի սիրելի' բնակիչներ.

Տեղեկացնում եմ, որ 2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը բացասական է։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ բժիշկները եկել են եզրակացության, որ կարիք կա 3֊րդ թեստը անելու։
Այդ արդյունքները կիմանանք վաղը։

Իմ խնդրանք–հորդորդն է ձեզ, այս օրերին հատկապես, հետեւել միայն պաշտոնական լրահոսին, լինել մեդիա գրագետ՝ չտրվել սադրիչ բովանդակությամբ կայքերի ապատեղեկատվությանը, խոհեմություն ցուցաբերել և ավելորդ լարվածության ու խուճապի պատճառ չդառնալ։

Մենք ավելի քան թափանցիկ ենք աշխատում՝ հանուն յուրաքանչյուրիս անվտանգության եւ առողջության»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել