ՄՕԿ-ը մի քանի միլիոն դոլարի կորուստ կունենա Օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով |armenpress.am|
13:42 - 13 ապրիլի, 2020

ՄՕԿ-ը մի քանի միլիոն դոլարի կորուստ կունենա Օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով |armenpress.am|

armenpress.am:  Տոկիոյի oլիմպիական խաղերի հետաձգումը Միջազգային օլիմպիական կոմիտեի վրա կնստի մի քանի հարյուր միլիոն դոլար:

Այս մասին հայտարարել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը: «ՕԽ տեղափոխությամբ ֆինանսական կորուստը դեռևս վերջնական հաշվարկի կարիք ունի: Սակայն այն ՄՕԿ-ի վրա կնստի մի քանի միլիոն դոլար»,-ասել է Բախը:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել