COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 722 հազար 306-ի |armenpress.am|
18:33 - 11 ապրիլի, 2020

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 722 հազար 306-ի |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 722 հազար 306-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 104 հազարը: Ապաքինվել է ավելի քան 389 հազար մարդ:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 503 հազար 177 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 18 հազար 761 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 161 հազար 852: Մեկ օրում 3 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել: Մահացության ցուցանիշը 16 հազար 353 է:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 147 հազար 577 է: Վարակից մահացել է 18 հազար 849 մարդ. այս ցուցանիշով Իտալիան աշխարհում առաջինն է։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 124 հազար 869 հաստատված դեպք, մահացել է 13 հազար 197 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջոդում է Գերմանիան, որտեղ 122 հազար 530 հաստատված դեպք կա, մահացել է 2 հազար 736 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 81 հազար 953 ընդհանուր, 46 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 339 մարդ։ Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 78 հազար 991 է։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 70 հազար 29: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 357 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 47 հազար 29 է, Բելգիայում՝ 28 հազար 18 է, Շվեյցարիայում՝ 24 հազար 900 է:

Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 3 հազար 736, այստեղ գրանցվել է մահացության 20 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 2 հազար 728 մարդ: Վարակից մահվան 6 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 135 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 1794: Իրաքում վարակվածների թիվը 1279 է, մահացության ցուցանիշը 70 է:

Քուվեյթում գրանցվել է մահացության 1 դեպք, վարակվածության՝ 1154:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:

Շարունակությունը՝ armenpress.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել