news.am: Վանաձորում կորոնավիրուսային հիվանդության օջախներ չկան. կան հաստատված 1-2 դեպք: Այս մասին ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
«Քաղաքում կորոնավիրուսի օջախներ չկան այս պահին, 1-2 դեպք է հայտնաբերվել, այլ դեպքերի մասին տեղեկատվություն չկա: Այս մասով առողջապահական ակառույցներն են զբաղվում, իսկ մենք ամենօրյա ռեժիմով ախտահանում ենք փողոցները, բազմաբնակարան շենքերի մուտքերն ու վերելակները»,-ասաց նա:
Քաղաքապետը նշեց, որ Վանաձորում այս պահին կասեցված են բոլոր արտադրությունները, չի գործում հանրային տրանսպորտը, գործում են միայն մթերային խանութներն ու դեղատները, աշխատում են տաքսի ծառայությունները, իրենք էլ խստորեն հետեւում են պարետի ցուցումներին:
«Եթե այսպես մի 10 օր էլ կարողանանք պահել, իմ կարծիքով կվերադառնանք բնականոն կյանքին»,- ասաց նա:
comment.count (0)