Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք․ մարզպետ
20:42 - 31 մարտի, 2020

Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք․ մարզպետ

Այս պահի դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Լոռու մարզպես Անդրեյ Ղուկասյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են:

-Իրավիճակը մեր մարզում վերահսկվում է ՀՀ առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի կողմից:
-Արտակարգ իրավիճակի պայմաններում պարետի ցուցումների կատարման ու վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների ապահովումը գտնվում է իմ շուրջօրյա ուշադրության կենտրոնում:

Հորդորում եմ զերծ մնալ կեղծ կամ չճշտված տեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին: Խնդրում և հորդորում եմ հետևել պարետի ցուցումներին/ սահմանափակումներին և մնալ տանը' դուրս գալով միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մի վտանգեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունը և կյանքը»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել