Ճապոնիան դիտարկում է ամառային Օլիմպիական խաղերը հետաձգելու հարցը |hetq.am|
20:27 - 22 մարտի, 2020

Ճապոնիան դիտարկում է ամառային Օլիմպիական խաղերը հետաձգելու հարցը |hetq.am|

hetq.am: Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեն սկսել է դիտարկել ամառային Օլիմպիական խաղերի անցկացման այլընտրանքային տարբերակներ՝ չնայած Ճապոնիայի կառավարության այն պնդումներին, որ Օլիմպիական խաղերի հետաձգման հարցը չի քննարկվում։ Այդ մասին  գրում է BBC-ն։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկվել կամ հետաձգվել են միջազգային մի շարք խոշոր մրցումներ կամ ազգային առաջնություններ, սակայն պաշտոնական Տոկիոն շարունակում է հայտարարել, որ Օլիմպիական խաղերը տեղի կունենան նախապես հայտարարված ժամկետներում՝ հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը։

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն գտնվում է սպորտային տարբեր ֆեդերացիաների ճնշման տակ, որոնք պահանջում են հետաձգել խաղերը։ Մասնավորապես, օլիմպիական խաղերի հետաձգման կոչ է անում ԱՄՆ թեթև աթլետիկայի ֆեդերացիան (USATF), որը համապատասխան նամակ է ուղարկել ԱՄՆ ազգային օլիմպիական կոմիտեին։

ԱՄՆ լողի ֆեդերացիայի նախագահ Թիմ Հինչին հայտարարել է, որ մեկ տարով Օլիմպիական խաղերի հետաձգումը կլինի ճիշտ և պատասխանատու քայլ։ Շաբաթ օրն այդ կոչին միացել է նաև Ֆրանսիայի ջրային սպորտաձևերի ֆեդերացիան։ Նորվեգիայի ազգային օլիմպիական կոմիտեն նամակ է ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտեին, որտեղ մասնավորապես նշվում է. «Մեր հստակ խորհուրդը նրանում է, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը չպետք է կայանան մինչ այն պահը, երբ COVID-19 կորոնավիրուսը կանցնի ամբողջական վերահսկողության ներքո»։

Մեծ Բրիտանիայի թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Նիկ Քուարդը նույնպես հարցականի տակ է դնում այս տարվա ամառային օլիմպիական խաղերի անցկացման նպատակահարմարությունը։ Ըստ նրա՝ ֆեդերացիան նույնպես կմիանա հետաձգելու կոչերին։

Զուգահեռաբար, Միջազգային օլիմպիական կոմիտեն մարզիկներին կոչ է անում պատրաստվել մրցություններին։ Սակայն բազմաթիվ մարզիկներ հանդես են գալիս Օլիմպիական խաղերի հետաձգման օգտին։

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել