Այսօր կայանալու է  Wizz Air  ավիաընկերության  պլանավորված  առաջին  չվերթը Վիեննա- Երևան-Վիեննա ուղղությամբ
09:14 - 20 մարտի, 2020

Այսօր կայանալու է  Wizz Air  ավիաընկերության  պլանավորված  առաջին  չվերթը Վիեննա- Երևան-Վիեննա ուղղությամբ

Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Այսօր կայանալու է  Wizz Air  ավիաընկերության  պլանավորված  առաջին  չվերթը Վիեննա- Երևան-Վիեննա ուղղությամբ: Վիեննայի   «Վիեննա-Շվեխատ» օդանավակայանից չվերթը կմեկնարկի  Վիեննայի ժամանակով  ժամը 13:55-ին և Երևան կժամանի Երևանի ժամանակով  20:25-ին:

Տոմսերի առկայության վերաբերյալ խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության  հետ (ավիաընկերության կայքի էջ, կամ  ավիաընկերության բջջային հավելվածով )։
Միեւնույն ժամանակ հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրություններին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել