ՏՄՊՊՀ-ն զգուշացում է տվել սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքների իրացնող տնտեսվարողներին
19:29 - 17 մարտի, 2020

ՏՄՊՊՀ-ն զգուշացում է տվել սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքների իրացնող տնտեսվարողներին

Հաշվի առնելով  մամուլում  եւ սոցիալական ցանցերում սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման, ապրանքային շուկայում ապրանքների պակասուրդի եւ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հաճախ բարձրացվող մտահոգությունները՝  ՀՀ տնտեսական  մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն մարտի 17-ին տեղի ունեցած նիստում որոշում է կայացրել զգուշացում տալ սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական  մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։

«Հանձնաժողովը հարկ է համարում տեղեկացնել,  որ արտակարգ դրության պայմաններում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք՝ հորդորելով ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից եւ վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները:

Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքէջում՝ http://www.competition.am/uploads/resources/Vo109_17_03_2020.pdf»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել