ԱՆ առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը որևէ  առողջական խնդիր չունի․ հեռահար աշխատելը սոցիալական պատասխանատվություն է
12:22 - 17 մարտի, 2020

ԱՆ առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը որևէ առողջական խնդիր չունի․ հեռահար աշխատելը սոցիալական պատասխանատվություն է

ՀՀ Արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը գրում է․

«Սիրելի՛ գործընկերներ,
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը բնակվում է Էջմիածնում: Հետևելով Առողջապահության նախարարության հորդորներին՝ իր աշխատանքային պարտականություններն իրականացնում է հեռահար տարբերակով:

Որևէ առողջական խնդիր չկա. ընդամենը սոցիալական պատասխանատվություն:
Հիշեցնեմ, որ ըստ նախօրեին հաստատված «Հայաստանի տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Կառավարության որոշման՝ պատասխանատվություն է նախատեսված այս թեմայով պաշտոնապես չճշտված լուրերի համար: Խնդրում եմ անհապաղ հեռացնել ապատեղեկատվությունը»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել