Չեղարկվել են 5 մեծ տուրիստական խմբերի ամրագրումներ. Մարտի 26-ին սպասվող Մեմինգեն-Գյումրի առաջին թռիչքը կարող է չեղարկվել |aysor.am|
14:43 - 13 մարտի, 2020

Չեղարկվել են 5 մեծ տուրիստական խմբերի ամրագրումներ. Մարտի 26-ին սպասվող Մեմինգեն-Գյումրի առաջին թռիչքը կարող է չեղարկվել |aysor.am|

aysor.am: Գյումրիում 20 և ավելի հյուրանոցային ամրագրումներ չեղարկվել են կորոնավիրուսի պատճառով, ասաց Շիրակի մարզի տուրիզմի զարգացման կենտրոնի տնօրեն Նաիրա Գրիգորյանը:

Վերջինս նշեց, որ հարցումներ են ուղարկվել հյուրանոցներ և հյուրատներ պարզելու, թե որքան ամրագրում է չեղարկվել:

Արդյունքը հետևյալն է ստացվել.

«Հարցված 17 հյուրանոցներից 6-ի մոտ մեկ ամսվա կտրվածքով ամրագրում չի գրանցվել, մնացածի մոտ ակնհայտ պասիվ է: Ընդհանուր չեղարկվել են 5 մեծ տուրիստական խմբերի ամրագրումներ, 2 փոքր խմբեր։ Անհատական անձանց կողմից չեղարկվել են 20 և ավելի ամրագրումներ` պատճառաբանելով կորոնավիրուսի առկայությունը։ Մնացած բոլոր ամրագրումները չեղարկվել են օնլայն տիրույթում առանց պատճառաբանության։

Ամրագրումները հիմնականում կատարվել են ՌԴ-ից, Ավստրիայից, Գերմանիայից, ՀՀ-ից: Հարցված 20 հյուրատներից և B&B-ներից, շատերը ինքնակամ փակել են իրենց հյուրատները` կապված վիրուսի տարծման հետ։ Հարցվածներից 7-ի մոտ տուրիստական պասիվությունը զգացվել է տարվա սկզբից։ Ամրագրումները հիմնականում չեղարկվել են օնլայն տիրույթում առանց պատճառաբանության։ Ամրագրումները հիմնականում կատարվել են ՌԴ-ից, Հնդկաստանից, Թաիլանդից, ՀՀ-ից»:

Նաիրա Գրիգորյանը նկատեց՝ մտավախություն կա, որ կարող է չեղարկվել նաև մարտի 26-ին Ryanair ավիաընկերության Գերմանիայի Մեմինգեն քաղաքից առաջին չվերթը դեպի Գյումրի, քանի որ Իտալիայից ժամանելու փոխարեն մարդիկ կարող են ժամանել Գերմանիայով:

«Եթե Իտալիայից գային Հայաստան, միանգամից կիզոլացվեին, հիմա կարող են Գերմանիայով գալ», - ասաց վերջինս՝ հավելելով.

«Իտալիայից եկածները երկու շաբաթ կարանտինի մեջ են լինում, դրա համար հիմա շատերը խուսափում են միանգամից Իտալիայից գալ», - ասաց նա:    

Մարտի 13-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման վեց դեպք է հաստատված: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել