Հայաստանի և Արցախի բոլոր Թումո կենտրոնները մինչև ապրիլի 12-ը ներառյալ փակ կլինեն
17:30 - 12 մարտի, 2020

Հայաստանի և Արցախի բոլոր Թումո կենտրոնները մինչև ապրիլի 12-ը ներառյալ փակ կլինեն

Թումո կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Թումոցինե՛ր և ծնողնե՛ր, Հայաստանի և Արցախի բոլոր Թումո կենտրոնները մինչև ապրիլի 12-ը ներառյալ փակ են: Թումո կենտրոններում շուրջ 20 հազար պատանի է սովորում ու, հաշվի առնելով այդ բարձր ակտիվությունը, մենք որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել դասերը, որպեսզի նվազեցնենք բոլոր ռիսկերն ու հնարավորություն տանք թումոցիներին շարունակել իրենց առողջ և բնականոն առօրյան: Նորից կկարոտենք ձեզ ու անհամբեր կսպասենք հանդիպմանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել