Մաթեմատիկա լավ գիտեք՝ կարող եք ցանկացած բան դառնալ. Նախագահը հյուրընկալել է մենթալ թվաբանության օլիմպիադայի հաղթողներին
11:46 - 31 մայիսի, 2019

Մաթեմատիկա լավ գիտեք՝ կարող եք ցանկացած բան դառնալ. Նախագահը հյուրընկալել է մենթալ թվաբանության օլիմպիադայի հաղթողներին

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են մենթալ թվաբանության միջազգային ու հայաստանյան օլիմպիադայի հաղթող մի խումբ երեխաներ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է փոքրիկ հյուրերին, զրուցել, հետաքրքրվել նրանց նախասիրություններով: Երեխաները նախագահին պատմել են օլիմպիադաներում իրենց հաղթանակների, նախընտրած մասնագիտությունների ու երազանքների մասին:

«Եթե լավ մաթեմատիկա գիտեք, կարող եք լավ ատամնաբույժ, ֆիզիկոս, ծրագրավորող դառնալ: Ցանկացած բան՝ ընդհուպ մինչև լավ երաժիշտ: Մաթեմատիկան անհրաժեշտ է և կարևոր բոլորի համար»,- դիմելով փոքրիկներին՝ ասել է նախագահը:

Հանդիպման ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը երեխաներին նվերներ է հանձնել՝ համոզմունք հայտնելով, որ ապագայում ևս երեխաները հպարտանալու շատ առիթներ կտան՝ հաղթանակներ տոնելով տարբեր միջազգային օլիմպիադաներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել