Իսրայելում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները |azatutyun.am|
15:18 - 02 մարտի, 2020

Իսրայելում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները` երրորդը վերջին 11 ամիսների ընթացքում:

Հիմնական պայքարն ընթանում է գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության և Իսրայելի Պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ Բենի Գանցի ղեկավարած կենտրոնամետ «Կախոլ-լավան» դաշինքի միջև։

«Մաարիվ» թերթի պատվերով անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ իշխող «Լիկուդ»-ը 120-տեղանոց խորհրդարանում այսօրվա քվեարկության արդյունքներով կարող է 35 մանդատ ստանալ, ընդդիմությունը` 34:

Արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը ծագեց, երբ նախորդ երկու ընտրությունների ընթացքում առավել թվով քվեներ ստացած ուժերից և ոչ մեկին չհաջողվեց կոալիցիոն կառավարություն ձևավորել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել