Իրանում հինգ պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով |armenpress.am|
14:27 - 29 փետրվարի, 2020

Իրանում հինգ պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով |armenpress.am|

armenpress.am: Իրանի խորհրդարանի արդեն հինգ պատգամավոր վարակվել է նոր կորոնավիրուսով: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին հայտնել է օրենսդիր մարմնի նախագահության ներկայացուցիչ Ասադուլլահ Աբբասին:

«Կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնած 100 պատգամավորներից հինգի վերլուծությունները դրական էին: Այլ պատգամավորները կանցնեն փորձարկում»,-ասել է նա:

Աբբասին ավելի վաղ հայտնել էր, որ խորհրդարանը դադարեցրել է նիստը կորոնավիրուսի պատճառով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել