Ասֆալտապատման վերաբերյալ վարչապետի հրապարակած նկարը շատ սիմվոլիկ է, լայն իմաստ է արտահայտում, չեմ կարծում, թե դրանով ՍԴ-ի հարցով հանրաքվեից շեղվում ենք․ Սուրեն Գրիգորյան |tert.am|
14:30 - 20 փետրվարի, 2020

Ասֆալտապատման վերաբերյալ վարչապետի հրապարակած նկարը շատ սիմվոլիկ է, լայն իմաստ է արտահայտում, չեմ կարծում, թե դրանով ՍԴ-ի հարցով հանրաքվեից շեղվում ենք․ Սուրեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Կազմակերպչական աշխատանքներ են իրականացվում, ամեն ինչ իր հունով ընթանում է՝ հանրաքվեի քարոզարշավի հարցում չենք ուշանում, չենք դանդաղում։ Այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը։

«Չեմ կարծում, որ գործընթացը դանդաղել է, ասեմ ավելին՝ հաշվի առնելով, որ խորհրդարանական ուժերից հանրաքվեի որոշմանը դեմ և ձեռնպահ մեր գործընկերները «ՈՉ»-ի քարոզչական կողմ չձևավորեցին, ինչպես գիտեք «ՈՉ»-ի քարոզչական կողմ ձևավորվեց 50-ից ավել քաղաքացիների կողմից, և քանի որ նոր են ձևավորվել, այս իմաստով շատ ավելի ճիշտ է, որ մի կողմն ավելի շուտ չսկսեց բովանդակային առումով քարոզչությունը, քան մյուս կողմը, չնայած դրա համար հիմքեր ուներ»,-մանրամասնեց Սուրեն Գրիգորյանը։

Պատգամավորի խոսքով՝ իրենք բովանդակային առումով վաղուց են խոսում խնդրի մասին, ինչ-որ իմաստով սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը կարելի է ասել վաղուց է ընթանում, խնդիրը շատերին է ծանոթ։

Անդրադառնալով դիտարկմանը, որ չնայած նրան, որ ասում են՝ բուն խնդրին շատերն են ծանոթ, բայց «ԱՅՈ» ասելու կոչերին զուգընթաց այնպիսի հայտարարություններ են արվում, որոնք ՍԴ-ի հետ բացարձակ առնչություն չունեն, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը գրառումը և հրապարակած նկարը ճանապարհների ասֆալտապատման վերաբերյալ, օրինակ` նաև այն, երբ ասում են, որ դա հակահեղափոխության դեմ պայքար է։

«Ինչ վերաբերում է վարչապետի հրապարակած նկարին, ապա իրականում մենք չենք կարող աչք կապել էն երևույթի վրա, որ սա պարզապես մի դատարանի ռեֆորմի խնդիր չէ, սա շատ ավելի լայն կոնտեքստ ունի և հին ու նոր արժեհամակարգային առումով կոնտեքստն այստեղ կա։ Դրա մասին չխոսելը անազնիվ կլինի, կարծում եմ՝ շատ սիմվոլիկ է վարչապետի նկարով հին ու նորի տարբերությունը ցույց տալը և միևնույն ժամանակ չեմ կարծում, որ պնդման տեղ կա, թե շեղվում է դրանով, պարզապես կոնտեքստը լայն է և դրա բոլոր ասպեկտներից էլ բավականաչափ խոսվում է»,-ասաց նա։

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել