2021-ին նախատեսվում է հիմնել Հակակոռուպցիոն կոմիտե |news.am|
13:33 - 18 փետրվարի, 2020

2021-ին նախատեսվում է հիմնել Հակակոռուպցիոն կոմիտե |news.am|

news.am: Ապակենտրոնացվածից դեպի կենտրոնացված համակարգ․ 2021 թվականին նախատեսվում է ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե, որին կվերապահվեն քննչական և հետախուզական գործառույթներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

2021 թվականից կոռուպցիոն բնույթի հանցագործությունները կքննի մեկ մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտեն: Այն կմեկտեղի նախաքննական եւ հետաքննական գործառույթները, կունենա քննչական մարմին եւ օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող ստորաբաժանում:

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի խոսքով, ներկայումս կոռուպցիոն բնույթի հանցագործությունները քննում են 4 մարմիններ՝ Քննչական կոմիտեն, ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն եւ ՊԵԿ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել