Այո՛, պնդում ենք, որ սա հակասահմանադրական գործընթաց է. Ռուբեն Մելիքյանը՝ «Ոչ»-ի շտաբի հայտ ներկայացնելու մասին |tert.am|
12:06 - 18 փետրվարի, 2020

Այո՛, պնդում ենք, որ սա հակասահմանադրական գործընթաց է. Ռուբեն Մելիքյանը՝ «Ոչ»-ի շտաբի հայտ ներկայացնելու մասին |tert.am|

tert.am: Եթե չլիներ «Ոչ»-ի քարոզչություն, ապա հնարավոր չէր լինի մեր քաղաքացիներին հասու դարձնել՝ ինչպես «Այո»-ն հաստատող, այնպես էլ «Այո»-ն բացառող մյուս տարբերակները: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույց ասել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը` անդրադառնալով «Ոչ»-ի շտաբի նոր հայտ ներկայացնելուն։

«Այո՛, մենք պնդում ենք, որ սա հակասահմանադրական գործընթաց է։ Ոչ միայն պնդում ենք, այլև խնդրագիր ենք ներկայացրել ՀՀ նախագահին, ցավոք, նախագահը նշանակեց հանրաքվեն։ Մեր պետական շահի տեսանկյունից՝ մենք շատ ավելի մեծ վնասներ և կորուստներ կունենանք, եթե բացի հակասահմանադրականությունից խնդիր հարուցվի նաև արդարացիությունն այս գործընթացում»,- ասաց նա։

Մելիքյանը ընդգծեց, որ «Ոչ»-ի շտաբի նախաձեռնող խմբով ցանկություն և ժամանակ չունեն շատ ակտիվ քարոզարշավ իրականացնելու, մարզերով պտտվելու և այլն: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել