ՀԺԿ-ն կողմ է սահմանադրական փոփոխության առաջարկին
17:31 - 17 փետրվարի, 2020

ՀԺԿ-ն կողմ է սահմանադրական փոփոխության առաջարկին

Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ՀԺԿ-ն նպատակահարմար է համարում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հանրաքվեի միջոցով և կողմ է ԱԺ-ի կողմից ներկայացված սահմանադրական փոփոխության առաջարկին: Միևնույն ժամանակ՝ նկատի ունենալով, որ սահմանադրական հանրաքվեները մեր երկրում մշտապես կեղծվել են, ՀԺԿ-ն անհրաժեշտ է համարում նոր Սահմանադրության ընդունումը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել