ՏՄՊՊՀ-ն շաքարավազի ոլորտում գերիշխող դիրքի չարաշահման փաստի հիմքով վարույթ է հարուցել |armenpress.am|
13:23 - 13 փետրվարի, 2020

ՏՄՊՊՀ-ն շաքարավազի ոլորտում գերիշխող դիրքի չարաշահման փաստի հիմքով վարույթ է հարուցել |armenpress.am|

armenpress.am: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) վարույթ է հարուցել շաքարավազի ոլորտում հակամրցակցային համաձայնություն կամ գերիշխող դիրքի չարաշահման փաստի հիմքով:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Շաքարավազի հետ կապված հստակ պատկերացումներ ունենք, որ մեր ուսումնասիրությունների արդյունքում ստացված ինքնարժեքից ցածր է այն վաճառվում խոշոր սուպերմարկետում կամ առևտրային ցանցում: Հիմա վարույթ ենք հարուցել, որպեսզի հասկանանք, թե դա ինչի արդյունք է: Վարույթը հարուցված է փաստի հիմքով՝ հակամրցակցային համաձայնություն կամ գերիշխող դիրքի չարաշահում»,- ասաց Գևորգյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել