tert.am: «Սանիթեք» ընկերությունն առաջիկայում կդիմի Լոզանի միջազգային արբիտրաժային դատարան: Այս մասին ասաց «Սանիթեք» ընկերության խոսնակ Քնար Առաքելյանը:
««Սանիթեք» ընկերությունը վերջին մի քանի ամիսներին ամբողջովին զբաղված էր հայցը միջազգային արբիտրաժային դատարան ներկայացնելու նախապատրաստական աշխատանքներով: Թիմում ներգրավված են ինչպես հայաստանցի, այնպես էլ միջազգային մասնագետներ: Ընկերության իրավաբանական թիմն ավարտել է փաստաթղթերի հավաքագրման գործընթացը և շուտով միջազգային արբիտրաժային դատարանը կստանա «Սանիթեք» ընկերության հայցադիմումը»,-ասաց Առաքելյանը:
comment.count (0)