ԱԺ արտահերթ նիստը կայանալու է վաղը. Լիլիթ Մակունց |tert.am|
15:24 - 05 փետրվարի, 2020

ԱԺ արտահերթ նիստը կայանալու է վաղը. Լիլիթ Մակունց |tert.am|

tert.am:   Ազգային ժողովի արտահերթ նիստը կայանալու է վաղը, ժամը 11:00-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հրավիրել էր խորհրդի նիստ, որտեղ քննարկվել էր պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագիծերը:

Նշենք, որ այսօր խորհրդի նիստը երկու անգամ հետաձգվել է: Լիլիթ Մակունցն ասաց, որ հետաձգումները պայմանավորված էին տեխնիկական պատճառներով:


«Վաղը կունենանք երկար ժամանակ հանգամանալից և երկար քննարկելու բոլոր հարցերը: Վստահ եմ, որ խորքային քննարկում է տեղի ունենալու, բոլորս կհասցնենք ծանոթանալ խմբակցությունների դիրքորոշումներին»,-ասաց նա և կոչ արեց սպասել վաղվա քննարկումներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել