Գնալու ենք մինչև վերջ. Ալեն Սիմոնյանը՝ ՍԴ-ի վերաբերյալ նախագծի մասին |civilnet.am|
08:49 - 06 փետրվարի, 2020

Գնալու ենք մինչև վերջ. Ալեն Սիմոնյանը՝ ՍԴ-ի վերաբերյալ նախագծի մասին |civilnet.am|

civilnet.am: ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմանյանը վստահ է, որ այսօր՝ փետրվարի 6-ին, կներկայացվի ՍԴ անդամների լիազորությունների դադարեցման վերաբերյալ նոր օրենսդրական փաթեթ, և արտահերթ ռեժիմով դրա քննարկումը կավարտվի մեկ օրում:

«Կարծում եմ՝ այսօր հենց կսկսենք ու կավարտվենք», - լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ հրաժարվելով ներկայացնել օրենսդրական փաթեթի հետկանչման ու փոփոխված տարբերակով ներկայացնելու պատճառները: «Թե ինչու նախագիծը հետ կանչվեց՝ ես ձեզ հիմա չեմ կարող ասել: Մենք ընտրել ենք մարտավարություն և դրանով շարժվում ենք», - ասաց Սիմոնյանը:

Նա ընդունեց, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամային վիճակի հանգուցալուծման քաղաքական ճանապարհ է ընտրվել:

«Այստեղ չկա անփութություն, կա մարտավարություն: Տարբեր իրավիճակներում ընտրել ենք տարբեր մարտավարություններ: Հրավիրել ենք հանրությանը Ազգային ժողովի մոտ, որոշել ենք ձեռք մեկնել ՍԴ դատավորներին: Հիմա այս ձևով ենք գնում: Այո, քաղաքական որոշում է կայացվել, որ Սահմանադրական դատարանում և դատական համակարգում առկա ճգնաժամը լուծում է ստանալու որպես մի վերջին բաստիոն, որ մնացել է հին Հայաստանից», - ասաց նա:

Սիմոնյանը նաև վստահություն հայտնեց, որ կանգ չեն առնելու և այս հարցում «գնալու են մինչև վերջ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել