Սա նույնն է, որ հանրաքվեի դնենք՝ ժողովուրդը որոշի՝ ՀՀ-ում լինի մահապատիժ, թե ոչ․ Մանե Թանդիլյան |armtimes.com|
15:09 - 06 փետրվարի, 2020

Սա նույնն է, որ հանրաքվեի դնենք՝ ժողովուրդը որոշի՝ ՀՀ-ում լինի մահապատիժ, թե ոչ․ Մանե Թանդիլյան |armtimes.com|

armtimes.com: Սահմանադրության երկրորդ հոդվածին հղում անող իմ իշխանական գործընկերները խոսում են այն մասին, որ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, պետական եւ ՏԻՄ-երի եւ պաշտոնատար անձանց միջոցով, ինչը որեւէ մեկը չի վիճարկում, բայց չեն անդրադառնում դրույթին, որտեղ հանրային իշխանությունը՝ ժողովուրդը եւս սահմանափակումներ ունի եւ սահմանափակված է մարդու, քաղաքացու հիմնարար իրավունքներով ու ազատություններով։ Ազգային ժողովում իր ելույթում ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

«Հենց այդ հանրային իշխանությունն է պարտական եւ պատասխանատու՝ հարգել ու պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները։ Ես հասկացա ինձ համար մի ցավալի հանգամանք՝ մարդ ասելով՝ իշխանականները հասկանում են յուրայիններին, այն մարդկանց, որոնք կիսում են իրենց տեսակետը։ Եվ երբ տարակարծիք են լինում, չեն համաձայնում, այդ տարակարծությունը ձեւակերպվում է «պետական շահի դեմ»»։


Թանդիլյանի խոսքով՝ զարմանալի չէ այս քննարկումը, որտեղ մարդու հիմնարար ազատությունները սահմանող հանրաքվեի առաջարկություն են անում՝ այդ իրավասությունը չունենալով․

«Եվ չի կարող անգամ ժողովուրդը մարդու հիմնարար ազատությունները սահմանափակել, որովհետեւ հանրային իշխանությունը՝ ժողովուրդը, սահմանափակված է դրանցով։ Ինչո՞ւ տանել ժողովրդին այդ ճանապարհով, ինչո՞ւ այդ պատասխանատվությունը բարդել ժողովրդի վրա։ Որովհետեւ պատասխանատվություն է նման ձեւով ոտնահարել մարդու հիմնարար իրավունքները։ Այս դրույթները, նման կարգավորումները չեն կարող դրվել հանրաքվեի։ Դա նույնն է, որ հանրաքվեի դնենք՝ մարդիկ իրենց տեսակետը արտահայտեն մահապատժի վերաբերյալ, մենք որոշենք, որ բարձրագույն իշխանության կրողը՝ ժողովուրդը, որոշի՝ ՀՀ-ում լինի մահապատիժ, թե ոչ։ Ի՞նչ արդյունք կունենանք։ Կան դրույթներ, որոնք չեն դրվում հանրաքվեի, հետեւաբար, մարդու իրավունքները եւ դրանց ոտնահարման մոտեցումը, որը սահմանված է այս նախագծով, նմանատիպ կարգավորում է եւ չի կարող դրվել հանրաքվեի»,- պնդեց ԼՀԿ-ական պատգամավորը։

Նա համոզված է՝ կան օրինական ճանապարհներ, սակայն նախագծի ընդդիմախոսների ցույց տված ուղիները իշխանությունը չի լսում՝ ասելով՝ դրանք միայն ստորակետներ են․

«Դրանք սկզբունքներ են՝ հիմնարար։ Հրայր Թովմասյան չէ, ով ուզում է՝ լինի, գնալու է, գա, բայց արդյոք մենք ուզո՞ւմ ենք ստեղծել պետություն, որտեղ հիմնարար սկզբունքներ ենք ոտնահարելու։ Մեր ժողովրդին մի քաշեք հակաիրավական պրոցեսների մեջ»,- ասաց Մանե Թանդիլյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել