Փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու փաթեթն ամբողջական չի եղել, այն վերադարձվել է հեղինակներին, որ շտկվի. ԱԺ նախագահի օգնական |tert.am|
13:53 - 31 հունվարի, 2020

Փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու փաթեթն ամբողջական չի եղել, այն վերադարձվել է հեղինակներին, որ շտկվի. ԱԺ նախագահի օգնական |tert.am|

tert.am:   Փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու փաթեթն ամբողջական չի եղել, այն վերադարձվել է հեղինակներին, որ շտկվի: Այս մասին  զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը:

Արտահերթ նիստ անցկացնելու փաթեթի հեղինակները եղել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ կայքում տեղեկություն էր հրապարակվել, ըստ որի՝ փետրվարի 6-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի: Ըստ այդ տեղեկության՝արտահերթ նիստի օրակարգը հետևյալ հարցերի շուրջ էր՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելը:

Հարցին՝ ինչո՞ւ է ԱԺ կայքում տեղեկություն հրապարակվել, որ նիստ է գումարվելու, եթե փաթեթը շտկման կարիք ուներ, Վահան Կոստանյանն ասաց. «Այդ մասով օրվա վերջում ինֆորմացիան կլինի, ԱԺ նախագահի որոշում էլ կլինի, որը կհրապարակվի կայքում»:

Ճշտող հարցին՝ փետրվարի 6-ին արտահերթ նիստ գումարվելո՞ւ է, նա պատասխանեց, որ այս պահին ուղարկված է փաթեթը, որ շտկվի, եթե փաթեթն ամբողջական կլինի, արդեն արտահերթ նիստի հարցը կքննարկվի:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել