Դատավորը մեղադրյալ Կյուրեղյանի հանդեպ դատական սանկցիա կիրառեց |tert.am|
10:38 - 05 հունիսի, 2019

Դատավորը մեղադրյալ Կյուրեղյանի հանդեպ դատական սանկցիա կիրառեց |tert.am|

tert.am։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռեր» զինված խմբի տասը անդամի գործով դատական նիստի ընթացքում, դատավորի ու գործով մեղադրյալ Արեգ Կյուրեղյանի միջև վիճաբանություն տեղի ունեցավ:

Արեգ Կյուրեղյանը, դիմելով ոստիկան Համլետ Ղուկասյանին, ասաց՝ 2008-ի մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը ձերբակալվել է՝ 10 զոհերից մեկի՝ Զաքար Հովհաննիսյանի սպանության կասկածանքով, երբևէ նա դրսևորե՞լ է ագրեսիվ վարք: Դատավոր Մեսրոպ Մակյանը հարցը հանեց՝ գործի հետ առնչություն չունենալու հիմքով:

Արեգ Կյուրեղյանը պատասխանեց դատավորին. «Հարցս առնչություն ունի սույն քրեական գործի հետ, որովհետև մինչև այդ իշխանությունը բռնազավթած է եղել և մեկը հենց ոստիկանության կողմից: Ու եթե հիմա ոստիկանը ցուցմունք տա, որ այո այդպես է եղել...»։

Դատավորն ընդհատեց, պատասխանելով. «Կյուրեղյա՛ն, դրանք Ձեր ցուցմունքում մանրամասն կհայտնեք, կոնկրետ վկային հարցաքննում ենք իրեն հայտնի դարձած հանգամանքների մասով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել