Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ
14:55 - 30 հունվարի, 2020

Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ

ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի: 


«ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարի 6-ին` ժամը 11.00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով.

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում)»,- նշված է հայտարարությունում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել