ՀՀ-ում 102-րդ ռազմակայանի ուժեղացումը ուղղված է ՀԱՊԿ անվտանգության ամրապնդմանը. Միավորված շտաբի պետ |news.am|
10:52 - 30 հունվարի, 2020

ՀՀ-ում 102-րդ ռազմակայանի ուժեղացումը ուղղված է ՀԱՊԿ անվտանգության ամրապնդմանը. Միավորված շտաբի պետ |news.am|

news.am: Հայաստանում 102-րդ ռազմակայանի պոտենցիալի ընդլայնումը եւ հայկական բանակի զինումը նոր սպառազինություններով ուղղված են հանրապետության եւ ամբողջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության ամրապնդմանը։ Այս մասին Բիշքեկ-Երեւան-Մինսկ-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ հունվարի 30-ին ասաց ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

Նա ավելացրեց, որ Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացումը ծառայում է որպես կազմակերպության կովկասյան ուղղության անվտանգության ամրապնդման կարեւորագույն բաղադրիչ։ «Դա տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որի համաձայն՝ առանձին անդամ պետության ռազմական ամրապնդումը բխում է ամբողջ կազմակերպության շահերից։ Բացի այդ, կանոնադրական փաստաթղթերում մարտունակության բարձրացման հիմնական աղբյուր, կառույցի գործունեության գերակա ուղղություն է սահմանվել ազգային զինված ուժերի ամրապնդումը»,- նշեց Սիդորովը։

Գեներալն ընդգծեց, որ 2020 թվականին ՀԱՊԿ շրջանակում ամենից շատ զորավարժություններ տեղի կունենան Հայաստանի տարածքում։ «Այս տարի Հայաստանում տեղի կունենան համատեղ զորավարժություններ «Որոնում» հետախուզության ուժերի եւ միջոցների հետ համատեղ, «Փոխգործակցություն – 2020» զորավարժություն Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ եւ «Էշելոն» հատուկ զորավարժությունը անդամ պետությունների նյութատեխնիկական ապահովման ուժերի եւ միջոցների հետ։ Երկու այլ զորավարժություն ՀԱՊԿ շրջանակում տեղի կունենան Ռուսաստանի եւ Ղրղղզստանի տարածքներում»,- եզրափակեց նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել