Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունն ամփոփել է 2019-ին կատարած աշխատանքը
17:57 - 21 հունվարի, 2020

Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունն ամփոփել է 2019-ին կատարած աշխատանքը

Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հունվարի 21-ին տեղի է ունեցել 2019 թվականին կատարված աշխատանքների ամփոփում: Նիստը վարել է վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը, ներկա է եղել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմը։ 


«Վարչության պետի տեղակալներ Ալեքսանդր Մամիկոնյանը, Էդգար Պետրոսյանը, Գագիկ Չիբուխչյանն ու վարչության շտաբի պետ Անդրանիկ Իսկանդարյանը ներկայացրին անցած տարում կատարված օպերատիվ-ծառայողական աշխատանքները և կարդային քաղաքականության վերաբերյալ վերլուծություն։ Ներկայացվեցին գրանցված ու բացահայտված հանցագործությունների թվային տվյալներ։ Մանրամասն քննարկվեց կատարված աշխատանքը։

2019 թվականին Երևանում արձանագրվել է վարույթներում գտնվող քրեական գործերով և նյութերով անցնող 16.252 հանցագործության դեպք: Գարիկ Ղուկասյանը բաժին առ բաժին վեր հանեց խնդիրներն ու թերությունները և դրանց շտկման ուղղությամբ տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։ Նա շնորհակալություն հայտնեց 2019 թվականին կատարված ծանրաբեռնված աշխատանքի համար և հույս հայտնեց, որ մատնանշված թերությունները 2020 թվականին վերացված կլինեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել