Գործադիրն առաջարկում է խստացնել զորավարժություններից խուսափելու համար պատասխանատվության միջոցները |armenpress.am|
07:00 - 24 հունվարի, 2020

Գործադիրն առաջարկում է խստացնել զորավարժություններից խուսափելու համար պատասխանատվության միջոցները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ փաթեթով նախատեսվում է հստակեցնել վարժական հավաքներից և զինվորական վարժանքներից ու զորավարժություններից խուսափելու համար պատասխանատվության միջոցները:

«Մի շարք դրույթներ համապատասխանեցվում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում օգտագործվող հասկացություններին, վերացվում են օրենսգրքերի միջեւ առկա անհամապատասխանությունը»,- ասաց Բալայանը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը: Ըստ նրա՝ նախաձեռնության հիմնական նպատակն է վերացնել իրավական ակտերի միջեւ գոյություն ունեցող հակասությունը:

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 116 կողմ ձայնով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել