Նախկին պաշտոնյան գլխավոր դատախազի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել  |news.am|
13:48 - 01 հոկտեմբերի, 2019

Նախկին պաշտոնյան գլխավոր դատախազի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել |news.am|

news.am: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության նախկին դատախազ Ավետիս Ափիյանը ՀՀ գլխավոր դատախազի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին։ Այս տեղեկությունը  հաստատեց Հատուկ Քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել Ափինյանին աշխատանքից ազատ արձակելու գլխավոր դատախազի որոշումը։
Նախկին դատախազի պնդմամբ՝ իրեն աշխատանքից ազատել են կեղծ տվյալների հիման վրա։

Նախկին պաշտոնյան համարում է, որ ՀՀ գլխավոր դատախազը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին եւ նրան անվստահություն հայտնելու հարց պետք է նախաձեռնվի ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի կողմից։

Հիշեցնենք, որ 2018 թ. հունիսի 22–ին Ափինյանը ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:

Այս որոշումից հետո նախկին պաշտոնյան դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի հրամանը և իրեն վերականգնել նախկին աշխատանքում։

2019թ. մարտի 13–ին Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հրաչ Այվազյանի, բավարարել էր Ափինյանի հայցը և պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախազությանը Ավետիս Ափիյանին վերականգնել իր նախկին պաշտոնին։

Դատարանի վճիռը դատախազությունը բողոքարկել էր Վարչական վերաքննիչ դատարանում, որն էլ 2019թ. հուլիսի 12–ին որոշում էր կայացրել բեկանել Վարչական դատարանի 2019 թվականի մարտ 13-ին կայացրած վճիռը և այն փոփոխել։

Վերաքննիչի որոշմամբ գլխավոր դատախազության բողոքը բավարարվել էր։ Իսկ արդեն այս տարվա օգոստոսի 5–ին նախկին պաշտոնյան Վերաքննիչ ատյանի որոշումը բողոքարկել է Վճռաբեկության կարգով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել