news.am: Անհրաժեշտ է ստեղծել տվյալների սեփական բազա, որի սերվերները միմյանց հետ կապված կլինեն: Ընդ որում՝ անչափ կարեւոր է ԵՏՄ յուրաքանչյուր անդամ երկրի ինքնիշխանության պահպանումը: Սեպտեմբերի 30-ին «Միասնական եվրասիական տրանսպորտալոգիստիկ համակարգը՝ տարանցման ներուժի հիմք» թեմատիկ նստաշրջանում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի ներքին շուկաների, տեղեկացվածության, տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների հարցերով անդամ (նախարար) Կարինե Մինասյանը:
Նրա խոսքով՝ ընդհանուր բազայի ստեղծումը եւ թվայնացումը պետք է ներառեն այնպիսի տարրեր, ինչպես ֆիզիկական օբյեկտների թվայնացումը, բիզնես գործընթացների հաշվառումը: «Դրանից բացի, անհրաժեշտ է միմյանց կապել բոլոր թվայնացված օբյեկտները եւ վերլուծել տվյալների հոսքը»,- նշեց նա:
Մինասյանը հավելեց, որ կարեւոր է նաեւ որոշումների ընդունման ներդաշնակեցումը, ինչպես նաեւ ծառայության բաժանումը պետության եւ բիզնեսի միջեւ:
comment.count (0)