Այս նախագիծը գումարները տնտեսության մեջ վերադարձնելու միջոց է, բայց 56 միլիարդից 5-6 միլիարդը չի վերադարձվելու․ Մանե Թանդիլյան |shantnews.am|

09:10 - 20 սեպտեմբերի, 2019

shantnews.am։ Ազգային ժողովում տնտեսվարողներին 56 միլիարդ դրամ կուտակված պարտքը վերադարձնելու համար ներկայացված նախագծի քննարկման ժամանակ ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ կողմ է քվեարկելու նախագծին, բայց ճիշտ չի համարում այն ընդհանուր պատկերում։

Նա բացատրեց, որ սա գումարները տնտեսության մեջ վերադարձնելու միջոց է, բայց միակն ու լավագույնը չէ։ Ապա Թանդիլյանը ուշադրություն հրավիրեց, որ իր ընկալմամբ՝ 56 միլիարդից 5-6 միլիարդը չի վերադարձվելու, որովհետև լուծարված են այն կազմակերպությունները, որոնց պարտք է պետությունը։ Եվ մոտ 5 միլիարդ գուցե չվերադարձվի ստուգումների արդյունքում։

«Այսինքն` 45 միլիարդի մասին է խոսքը։ Կլինի մի 10 միլիարդ էս կողմ, 10 միլիարդ էն կողմ․ այդպիսի պատկեր է Ձեր նախագծից»,- ասաց Թանդիլյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել