Այս իրողությունը մեր իրականությունում պետք է տեղ չունենա. Ռուստամ Բադասյանը դատապարտել է դատավոր Աննա Դանիբեկյանի հանդեպ ոտնձգությունը
06:18 - 28 սեպտեմբերի, 2019

Այս իրողությունը մեր իրականությունում պետք է տեղ չունենա. Ռուստամ Բադասյանը դատապարտել է դատավոր Աննա Դանիբեկյանի հանդեպ ոտնձգությունը

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձ է կատարել դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումներին ու ոտնձգությունը: Նա գրել է.

«Խստորեն դատապարտում եմ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումն ու ոտնձգությունը։ Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն:


Տեղյակ եմ, որ Ոստիկանությունում փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, և արդեն իսկ բերման է ենթարկվել հանցագործության մեջ կասկածվող անձը։ Այս իրողությունը մեր իրականությունում պետք է տեղ չունենա. սա ուղղակի անթույլատրելի է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել