tert.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ընդհատել է այցը Նյու Յորք, որտեղ նա մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին՝ խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու անօրինականության մասին Գերագույն դատարանի որոշման պատճառով, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
Երեքշաբթի Գերագույն դատարանի դատավորները միաձայն Ջոնսոնի որոշումը՝ խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու մասին, անօրինական են ճանաչել, ինչը մեծ սպառնալիք է հանդիսանում վարչապետի և իշխող Պահպանողական կուսակցության համար, ուստի Ջոնսոնը դադարեցրել է այցը:
Հաղորդվում է նաև, որ նախքան Նյու Յորքը լքելը, Ջոնսոնը «ստիպված է եղել Գերագույն դատարանի նվաստացուցիչ որոշման մասին» հայտնել Էլիզաբեթ 2-րդ թագուհուն:
Ներկա պահին Brexit-ի շուրջ ստեղծված իրավիճակը փակուղի է մտել. երկրի խորհրդարանը դեմ է ԵՄ-ի հետ համաձայնագրին՝ դրա ներկայիս տեսքով, սակայն, միևնույն ժամանակ, կտրականապես դեմ է առանց համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալու տարբերակին: ԵՄ-ն, իր հերթին, հրաժարվում է վերականգնել բանակցությունները և վերանայել համաձայնագիրը: Վարչապետ Ջոնսոնը հավաստիացնում է, որ Մեծ Բրիտանիան հոկտեմբերի 31-ին դուրս կգա ԵՄ-ից՝ համաձայնագրի առկայությամբ, թե առանց դրա: Հոկտեմբերի 17-18-ը տեղի կունենա Եվրոպական խորհրդի նիստը, որը, ըստ էության, հանդիսանալու է Միացյալ Թագավորության և ԵՄ-ի` մինչև Brexit-ի վերջնաժամկետը որևէ պայմանավորվածություն ձեռք բերելու վերջին հնարավորությունը:
comment.count (0)